Սպորտ
17:32 17/01/2020

Մեսսիի դեմ անհրաժեշտ է թիմային աշխատանք․ Ռաֆայել Վարան

Դուք չեք կարող լքել նրա գոտին։ Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը՝ պատմելով, թե ինչպես կարելի է պաշտպանվել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ։

«Դուք չեք կարող պաշտպանվել Մեսսիի դեմ. դա գրեթե անհնար է: Նրա դեմ պաշտպանվելիս չես կարող պաշտպանվել այնպես, ինչպես մյուս խաղացողների պարագայում: Բացի դրանից՝ նրա դեպքում անհրաժեշտ է թիմային աշխատանք: Դուք չեք կարող լքել նրա գոտին»,-ասել է նա։

Վարանը նաև պատմել է «արքայական» ակումբում իր կարիերայի մասին:

Ֆուտբոլիստի խոսքով՝ «Ռեալ» գալուց հետո իրեն ոգեշնչել են Պեպեն և Սերխիո Ռամոսը, քանի որ նրանք պաշտպաններ են, և Կրիշտիանու Ռոնալդուն, ով օրինակ է ցանկացած խաղացողի համար:

«Ռամոսը ունի հաղթողի մտածելակերպ և հսկայական փորձ:

Զինեդին Զիդանը հիանալի օրինակ է ինձ համար՝ իր հանգիստ բնավորությամբ և դրական էմոցիաներով», –ասել է Վարանը։ Այս մասին հաղորդում է Goal.com- ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ