fbpx
Սպորտ

Պատմության մեջ առաջինը․ Մեսսիի նոր ռեկորդը Եվրոպայի թոփ-5 լիգաներում

Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի շրջանակներում երեկ 4-1 հաշվով հաղթեց «Ուեսկային»։

Խաղում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին՝ այդպիսով սահմանելով ռեկորդ։

Ինչպես հայտնում ESPN-ն՝ Մեսսին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 13 մրցաշրջանում անընդմեջ 20 ու ավելի գոլ է հեղինակել Եվրոպայի թոփ-5 լիգաներում։

Սրանից բացի, ըստ աղբյուրի, Մեսսին նա պատմական ցուցանիշ է գրանցել «Բարսայում» իր անցկացրած խաղերի թվով։ Նա երեկ կատալոնական ակումբի կազմում անցկացրեց իր 767-րդ պաշտոնական հանդիպումը ու սրանով հավասարվեց լեգենդար Չավիի ռեկորդին։

Իհարկե, պարզ է, որ Մեսսին կրկին հանդիպումներ կանցկացնի «Բարսայում» ու անցկացրած խաղերի թվով կշրջանցի Չավիին և կսահմանի նոր ռեկորդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ