fbpx
Սպորտ

Մեսսիի վնասվածքը խնդիր է. Ժերար Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Պրիմերայի 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում տարած հաղթանակի մասին: Նծենք, որ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով: Կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսին չի կարողացել ավարտին հասցնել խաղը վնասվածքի պատճառով: Ընդմիջումից անմիջապես հետո Մեսսիին փոխարինեց Ուսման Դեմբելեն:

«Մեսսիի վնասվածքը խնդիր է:

Երբեմն դժվար է լինում ինչ-որ բան փոխելը, բայց մենք այդ մասին այսօր խոսել ենք: Մենք լավ խաղ անցկացրինք, պրեսինգի էինք դիմում ու արագ երկու գոլ խփեցինք: Հիմա պետք է նույնը անենք նաև «Խետաֆեի» հետ խաղում: Դա կօգնի մեզ վերադառնալ մեր նախկին մակարդակին»,- ասել է Պիկեն: Այս մասին հաղորդում է AS-ը:

«Բարսելոնան» 10 միավոր է վաստակել և բարձրացել իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Մրցաշարի առաջատարն այս պահին «Գրանադան» է, որը 6 խաղից հետո 11 միավոր է վաստակել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ