fbpx
Սպորտ

Մեսսիից և Ռոնալդուից հետո Մբապեն կդառնա ֆուտբոլային առաջատար բրենդ(մաս 1-ին)

Մենք սպասում ենք Կիլիանի ժամանակաշրջանին։

Վերջին երկու տարվա աշխարհի լավագույն երիտասարդ հարձակվողի հետ ամեն ինչ պարզ է. Կիլիան Մբապեն մրցակիցներ չունի: Բայց ֆրանսիացին հետաքրքիր է ոչ միայն խաղային հմտությունների և ապագա «Ոսկե գնդակների» շնորհիվ: Այն զարմանալի շուկայավարման ներուժ ունի. Անցյալ տարվանից Մբապեն ստեղծում է ֆուտբոլային գերապրանքանիշի կարողություններ:

Ոչ բոլոր խաղացողներն ունեն մարքեթինգային ներուժ (տեսեք, օրինակ, Կևին դե Բրույնեին), բայց Մբապեի մոտ ամեն բան կարգին է։

Մեսսիի և Ռոնալդուի հեռանալուց հետո նոր ապրանքանիշերի անհրաժեշտություն կառաջանա: Կարծես թե դա կլինի Մբապեն։

Մբապեն առկայծեց իդեալական պահին, երբ հեռանում են Մեսսին և Ռոնալդուն: Անցած 10 տարիների ընթացքում նրանք եղել են ոչ միայն լավագույն ֆուտբոլիստներ, այլև հիմնական բրենդեր, որոնք ամենաշատ գումարներ են բերել: Բայց այլմոլորակայինները մեծացել ու հոգնել են:

Կիլիանը հանդիսատեսին շահեց իդեալական ճանապարհով՝ շողաց Աշխարհի գավաթի մրցաշարում: Այն հարթության մեջ, որտեղ Չեմպիոնների լիգան է իշխում, Աշխարհի գավաթը շարունակում է մնալ աներևակայելի կարևոր մրցաշար: Մբապեն 19-ում նվաճեց Աշխարհի գավաթը և խփեց 4 գոլ։ Մենք սովոր ենք ռեկորդների, բայց դա շատ տպավորիչ է: Երիտասարդ Պելեի, Ռոնալդոի և Ռոնալդինյոյի հետ համեմատությունները մարդու գլխում չի տեղավորվում, բայց Մբապեի դեպքում դրանք կարծես գռեհիկ չեն թվում:

Աշխարհի գավաթից առաջ 19-ամյա Մբապեն աշխատել է միայն Nike-ի հետ: 2018-ի ամառվանից հետո հարյուրավոր ապրանքանիշներ երազում են մարզիկի հետ համագործակցելու մասին:

Անցյալ տարվա հուլիսին, երբ Կիլիանը գործընկերների հետ տոնում էր հաղթանակը Ելիսեյան դաշտերում, նրա գործակալ Դելֆին Վերհեյդենը հավաքեց գովազդային առաջարկներից կազմված մի լեռ- ,«Հեռախոսն ու փոստը պատռվեցին. Օրը մի քանի առաջարկ էինք ստանում»: Գործակալը պնդում է, որ Մբապեն շատ նրբանկատ է:

• 2018-ի ամռանը Կիլիանը համաձայնության եկավ տղամարդկանց կոսմետիկա արտադրող ճապոնական ապրանքանիշի՝ Bulk Homme-ի հետ: Ընկերությունը գործում է 2013 թ.-ից, և արդեն դարձել է Ճապոնիայի առաջատար տղամարդու կոսմետիկա արտադրողները. նրանց արտադրանքները վաճառվում են մոտ հազար խանութներում։ Կիլիանի հետ պայմանագիրը BH-ի առաջին փորձն է միջազգային շուկա մուտք գործելու համար: 300 երկրպագուներ եկան Կիլիանի ներկայացմանը Տոկիոյում, և մի քանի շաբաթվա ընթացքում կազմակերպությունը Մբապեի մասնակցությամբ հոլովակ հրապարակեց:

 

• Նոյեմբերին ֆրանսիացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գովազդեց Hublot պրեմիում ժամացույցները (գները ՝ 6000 USD-ից սկասած): Ապրանքանիշը գործարք է կնքում է միայն առաջին կարգի մարզիկների հետ ՝ Մոուրինյո, Կոբի Բրայանթ, Մբապե և այլն: Կիլիանի հետ գործընկերությունը կարժենա շվեյցարական ապրանքանիշն տարեկան 2 միլիոն եվրո:

Փարիզում կայացած շնորհանդեսի ժամանակ Կիլիանը հանդիպեց ապրանքանիշի մեկ այլ դեսպանի՝ Պելեի հետ: Հանդիպմանը նրանք փոխանակվեցին անվանական ժամացույցներով: Պելեն ֆրանսիացուն ներկայացրեց Classic Fusion Aerofusion Chronograph-ի Pelé Special Piece մոդելը, որը փորագրված է ամսաթվով և վայրով, իսկ հետևի շապիկի վրա պատկերված է իր սեփական պատկերանշանը: Մբապեն Պելեին ներկայացրեց Big Bang Unico Titanium ժամացույցը՝ համանման փորագրմամբ, նրա պատկերանշանով և ֆրանսիական դրոշի գույներով ժապավենով:

Լեգենդար բրազիլացին  հաճոյախոսությամբ հանդես եկավ Կիլիանի հասցեին- ,«Չեմ կարծում, որ նա նոր Պելեն է: Ծնողներս վաղուց փակեցին Փելեի գործարանը: Բայց նա կարող է ինձանից ավելի լավը դառնալ»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ