fbpx
Սպորտ

Մեսսին Բարսելոնայում իր սիրուն աչքերի համար չեն լավ վերաբերվում. Նեյմար

ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարծում է, որ առանձնահատուկ պայմանների ու վերաբերմունքի է արժանի ազգային թիմի կազմում: Բրազիլացին բերել է «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Մեսսիի օրինակը:

«Ես հավաքականի կազմում հանդես եմ գալիս արդեն 10 տարի: Այդ բոլոր տարիների ընթացքում եղել եմ ամենակարևոր խաղացողներից մեկը, որն իր հետևից տարել է թիմակիցներին:

Ես երբեք չեմ թաքնվել, լավ եմ խաղացել հավաքականում: Երբ ֆուտբոլիստը լավ է խաղում, արդյունք է տալիս, միանգամայն նորմալ է նրան այլ կերպ վերաբերվելը:

«Բարսելոնայում» Մեսսիին առանձնահատուկ են վերաբերվում: Արդյոք նա դա սիրուն աչքերի համա՞ր է ստանում: Ոչ, նա իր խաղի համար է ստանում այդ վերաբերմունքը: Եվ հիմա ես խոսում եմ ոչ միայն մասին, այլ նաև բոլոր ֆուտբոլիստների անունից, ովքեր խաղում են նման մակարդակով», – Նեյմարի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Նեյմարը կարող է արդեն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, 100-րդ խաղն անցկացնել Բրազիլիայի հավաքականի կազմում. բրազիլացիներն ընկերական խաղ են անցկացնելու Սենեգալի ընտրանու հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ