fbpx
Սպորտ

Մեսսին 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քիչ առաջ հայտնի դարձավ, թե ով է 2019 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը։

Գլխավոր 4 հավակնորդներն էին Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Վիրջիլ Վան Դեյքը և Սադիո Մանեն։

Արդյունքում՝ «Ոսկե գնդակը» այս անգամ կրկին բաժին հասավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Սա «Բարսայի» ավագի 6-րդ «Ոսկե գնդակն» էր, որը ռեկորդային է։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն այս հեղինակավոր տիտղոսը նվաճել է 5 անգամ։

Հավելենք նաև, որ պորտուգալացի ֆուտբոլիստը ներկա չէր մրցանակաբաշխությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ