fbpx
Սպորտ

Մեսսին ամռանը Բարսելոնայից հենց այնպես չի հեռանա

Հարձակվող Լիոնել Մեսսին այլևս չի կարողանա այս ամառ լքել «Բարսելոնան»՝ առանց գումար վճարելու։

32-ամյա արգենտինացու կատալոնացիների հետ պայմանագիրը ուներ մի կետ, որի ակտիվացումից հետո խաղացողը կարող էր լքել «բլաուգրանան»՝ որպես ազատ գործակալ:

Պայմանագրի այս կետի ազդեցությունը դադարեց գործել անցած շաբաթավա վերջին, հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքէջը:

2017-ին Մեսսին երկարաձգեց պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառ: Համաձայնագրում կար մի կետ՝ 2020-ի ամռանը անվճար հեռանալու մասին, եթե մինչև հունիս խաղացողը նման ցանկություն է հայտնում ակումբի ղեկավարությանը:

Մեսսիին շրջապատող մարդիկ տեղեկատվությանը արձագանքեցին հետևյալ կերպ,- «Մենք չենք խոսում պայմանագրի հետ կապված հարցերի շուրջ»:

Մեսսիի պայմանագրում նմանատիպ կետի մասին առաջին անգամ խոսվեց 2019-ի սեպտեմբերին: Այդ ժամանակվանից ի վեր «Մանչեսթեր Սիթին» և այլ ակումբներ հետևում են իրավիճակին:

Լա Լիգայի 22 խաղերում Մեսսին դարձել է 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանը Իսպանիայում կվերսկսվի հունիսի 11-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ