«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին առողջական խնդիրներ ունի: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստը վնասվածք ունի ազդրի հատվածում և մի քանի հանդիպում անցկացրել է ներարկումներով:
Կատալոնական ակումբի բժիշկները վերահսկում են իրավիճակը։ Նրանք վստահ են, որ վնասվածքը լուրջ հետևանքներ չի ունենա արգենտինացու համար:
Հիշեցնենք, որ Մեսսին Լա Լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
