fbpx
Սպորտ

Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է. շատ կցանկանայի, որ նա մասնակցեր կանդիպմանը. Ռոյս

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բարսելոնա»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին է խոսել Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը:

«Խոսել եմ Ալկասերի հետ: Նա շատ հանգիստ է, ու հույս ունեմ՝ կկարողանա օգնել մեզ դրական արդյունքի հասնել: Ալկասերը կարևոր ֆուտբոլիստ է ու նրան բավական է մեկ դրվագը, որպեսզի վճռի հանդիպման ելքը:

Ուրախ կլինեի, եթե Մեսսին նույնպես խաղար: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- Ռոյսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այսօր՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բարսելոնա»-ն հյուրընկալվելու է Դորտմունդի «Բորուսիա»-ին, հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով՝ 23:00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ