Սպորտ

Լեոն այլ որակի խաղ սկսեց ցուցադրել, երբ Պեպը փոխեց նրա դիրքը․ Վիդիչ

2016-ին կարիերան ավարտած հայտնի կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչը խոսել է Լիոնել Մեսսիի վրա ունեցած Պեպ Գվարդիոլայի ազդեցության մասին։

«Գվարդիոլան փոխեց Մեսսիի խաղը:

Նախկինում նա ավելի շատ խաղում էր հարձակման աջ եզրում, իսկ Պեպը նրան սկսեց օգտագործել խաղադաշտի կենտրոնում:

Այդ պահից սկսած, Լեոն լիովին այլ որակի խաղ սկսեց ցուցադրել:

Այդ տարիներին երկու անգամ խաղադաշտում հանդիպեցի Մեսսիին:

Ի՞նչ ասեմ. նա ոչնչացրեց ինձ», – Sport.es-ի հաղորդմամբ՝ ասել է Վիդիչը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ