fbpx
Սպորտ

Մեսսին այնքան նվիրված է Բարսելոնային, որ չի պատրաստվում հանդես գալ այլ թիմում. Բարտոմեու

2020/21 մրցաշրջանի ավարտից հետո Լիոնել Մեսսին չի հեռանա կատալոնական ակումբից: Այս մասին իր վստահությունն է հայտնել «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

Բարտոմեուի խոսքը փոխանցում է Marca-ն.- «Այո, դա ճիշտ է: Մեսսին կարող է հեռանալ «Բարսելոնայից» մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչպես նաև ավարտել կարիերան կամ տեղափոխվել այլ ակումբ։ Նմանատիպ պայմաններ են եղել նաև Չավիի, Անդրես Ինիեստայի և Կարլես Պույոլի պայմանագրերում։

Բայց ես չեմ անհանգստանում, քանի որ Լեոն այնքան նվիրված է «Բարսելոնային», որ չի պատրաստվում հանդես գալ այլ թիմում։

Չեմ կասկածում, որ 2020/21 մրցաշրջանից հետո նա կմնա կատալոնական ակումբում, երբ ավարտվի պայմանագրի ժամկետը”։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ