16-ամյա Անսու Ֆատիի հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկով «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին դիմել է ակումբի ղեկավարությանը: Այս մասին փոխանցում է Diario Gol-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին խնդրել է մեծացնել «կապտանռնագույնների» ծագող աստղի տրանսֆերի հրաժարագինը:
Հիշեցնենք, որ Ֆատին Կատալոնական ակումբի կազմում հրաշալի մեկնարկ ունեցավ: Նրա հաշվին արդեն 2 գոլ ու 1 գոլային փոխանցում կա: