fbpx
Սպորտ

Մեսսին Բետիսի հետ խաղը կարող է սկսել պահեստային նստարանից

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Լա Լիգայի երկրորդ տուրի շրջանակում «Բետիսի» դեմ կայանալիք խաղում արգենտինացին հավանաբար կլինի թիմի հայտացուցակում։

Ինչպես հայտնում է իսպանական AS պարբերականը, ամեն դեպքում Մեսսին դժվար թե դաաշտ դուրս գա մեկնարկային րոպեներից։ Կատալոնացիների առաջատարը 100 տոկոսով պատրաստ չէ դեռևս ու կարող է սկսել հանդիպումը պահեստային նստարանից։

Նշենք, որ վնասվածքների պատճառով հանդիպումը բաց են թողնելու նաև Ուսման Դեմբելեն և Լուիս Սուարեսը։

Լա Լիգայի բացման խաղում «Բարսելոնան» առանց Մեսսիի 0-1 հաշվով պարտվեց «Աթլետիկին»՝ կրելով 11 տարվա մեջ առաջին պարտությունը մեկնարկային տուրում։

Երկրորդ տուրում «Բարսելոնան» մրցելու է «Բետիսի» հետ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23։00-ին է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ