ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյից ու ցանկանում է, որպեսզի վերջինս պաշտոնանկ արվի։
Այս մասին գրում է Deportes Cuatro-ն։
Նշվում է, որ Մեսսին փարիզյան ակումբի գլխավոր մարզչի դերում տեսնում է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։
Նշենք, որ ավելի վաղ խոսակցություններ էին սկսել շրջանառվել, որ Պոչետինոն դեռ չի կողմնորոշվում, թե Մեսսիին ինչ դիրքում օգտագործի, որի հետևանքով արգենտինացու խաղը չի փայլում դաշտում։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)