fbpx
Սպորտ

Մեսսին չի գնացել բրոնզե մեդալը ստանալու․ նա բացատրել է, թե ինչու

Բրազիլիայում ավարտին է մոտենում Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Երեկ՝ Հուլիսի 6-ին բրոնզե մեդալի համար պայքարեցին Արգենտինան և Չիլին, որում ուժեղ գտնվեցին արգենտինացիները։ Բայց Լիոնել Մեսսին չի մասնակցել բրոնզե մեդալների հանձնման արարողությանը։

Նա բացատրել է, թե ինչու։ Մեսսիի խոսքերը փոխանցում է Tuc Sports-ը։

«Ես չեմ գնացել մեդալ ստանալու, որովհետև մենք չպետք է կոռուպցիայի և հարգանքի բացակայության մի մասը դառնանք։ Մենք հավակնում էինք ավելիին, բայց մեզ թույլ չեն տվել դուրս գալ եզրափակիչ:

Կոռուպցիան և դատավորները թույլ չտվեցին մարդկանց հաճույք ստանալ, իսկ մեզ՝ դուրս գալ եզրափակիչ:

Ֆուտբոլն ավերված է: Պետք է ասել ճշմարտությունը։ Բրազիլիան կհաղթի Ամերիկայի Գավաթում: Դրանում կասկած անգամ չկա։ Ցավոք, կարծում եմ, որ ամեն ինչ դասավորված է Բրազիլիայի համար։ Հուսով եմ, որ մրցավարները և VAR-ը ոչնչի վրա չեն ազդի, և Պերուն կարող է մրցակցություն ստեղծել, քանի որ թիմը իվիճակի է դրան: Բայց ես գիտեմ, որ դա բարդ է լինելու», – ասել է արգենտինացին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ