Goal.com-ը կազմել է այս պահի դրությամբ ֆուտբոլիստների այն թեկնածուների տասնյակը, որոնք հավակնում են «Ոսկե գնդակին»։
Ըստ կայքի՝ այս պահին մրցանակին ամենահավանական թեկնածուն «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է։
Լևանդովսկուն նախորդում է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։
Հատկանշական է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դուրս է մնացել հավակնորդների եռյակից ու զբաղեցնում է միայն 4-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի «Ոսկե գնդակ» տիտղոսին արժանացավ հենց Մեսսին։