fbpx
Սպորտ

Մեսսին ճանաչվեց ՉԼ-ի 2018-19 թվականների մրցաշրջանի լավագույն հարձակվող (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Բարսելոնայի» հարձակվող արգենտինացի Լիոնել Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշրջանի լավագույն հարձակվող։

Այս տիտղոսի համար արգենտինացու հետ պայքարում էին նաև «Լիվերպուլի» սենեգալցի հարձակովղ Սադիո Մանեն ու «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Նախորդ մրցաշրջանում Մեսսին օգնեց «Բարսելոնային» հասնել մինչև ՉԼ կիսաեզրափակիչ, որտեղ կատալոնացիները ընդհանուր դիմակայությունում զիջեցին «Լիվերպուլին»։ Արգենտինացին այդ մրցաշարում մասնակցեց 10 խաղի՝ դառնալով 12 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նա դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու։

https://www.youtube.com/watch?v=gHvW_7QmUB8

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ