fbpx
Սպորտ
13:20 12/11/2019

Մեսսին դեռ չի որոշել՝ կերկարաձգի պայմանագիրը, թե՝ ոչ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին մինչև 2020/21 մրցաշրջանի մեկնարկը չի պատրաստվում երկարաձգել պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է Marca-ն:

Պարբերականի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը ո՛չ պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը, ո՛չ հեռանալ կատալոնական ակումբից մինչև պայմանագրի ավարտը: Պատճառն այն է, որ Մեսսին ցանկանում է հասկանալ, թե ինչ ֆիզիկական վիճակում կլինի այդ ժամանակ և կկարողանա՞ արդյոք հանդես գալ բարձրագույն մակարդակով։

Մեսսիի որոշումը հիմնված կլինի նաև այն բանի վրա, թե ինչպես նա ելույթ կունենա «Բարսելոնայում», քանի որ նա ցանկանում է հանդես գալ մի ակումբում, որը կպայքարի բոլոր հնարավոր տիտղոսների համար:

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 7 խաղի՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ