fbpx
Սպորտ

Մեսսին դժգոհել է Բարտոմեուից Նեյմարի տրանսֆերի պատճառով

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին դժգոհել է ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուից։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։

Նշվում է, որ Բարտոմեուն հանդիպել է թիմի ֆուտբոլիստներին ու պատմել Նեյմարի վերաբերյալ բանակցությունների մասին։ Նա հայտնել է, որ 140 միլիոն եվրո է առաջարկել ՊՍԺ-ին, բայց ֆրանսիական ակումբը մերժել է առաջարկը։ Նախագահը նշել է, որ ամեն ինչ կանի բրազիլացուն ձեռք բերելու համար։

Բայց ակումբում կարծում են, որ Բարտոմեուն դրժել է նախորդ մրցաշրջանի վերջում տրված խոստումը ու 140 միլիոն եվրո առաջարկելը ամեն հնարավոր բան անել չէ։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստները մտավախություն ունեն, որ «Ռեալը» կարող է Նեյմարին «փախցնել» «Բարսայի» ձեռքից։ Նրանք կարծում են, որ Նեյմարը, այնուամենայնիվ, չի տեղափոխվի Կատալոնիա։

Ըստ աղբյուրի՝ «Բարսայի» ավագ Մեսսին ամենից շատն է հիասթափված ու վստահ է, որ այս մրցաշրջանը հաջող անցկացնելու համար իրենց Նեյմարի նման ֆուտբոլիստը շատ է անհրաժեշտ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ