fbpx
Սպորտ

Մեսսին երկու նոր ռեկորդ է սահմանել Լեգանեսի նկատմամբ տարած հաղթանակով

Երեկ տեղի ունեցավ Իսպանիայի արքայական գավաթի 1/8 եզրափակիչը։ Միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» և «Լեգանեսը»։ Կատալոնական ակումբը 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Լեգանես»-ի նկատմամբ։

Այս հաղթանակը իսպանական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի համար դարձավ 500-րդը «Բարսելոնա»-ի կազմում։ Ընդհանուր առմամբ արգենտինացին «Բարսայի» կազմում մասնակցել է 710 հանդիպման։ Այս մասին հաղորդում է Gracenote Live-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին, որն այս խաղում դուբլ գրանցեց, նաև այդպիսով խփեց իր 499-րդ և 500-րդ գոլերը իսպանական մրցաշարերում՝ Լա լիգայում, Իսպանիայի գավաթում և սուպերգավաթում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ