fbpx
Սպորտ

19:45 8/10/2019

Մեսսին հետաքրքիր պատճառաբանում բերելով` փորձել է փրկել իր թիմակից Դեմբելեին կարմիր քարտից

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Պրիմերայի հերթական տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում (4:0) փորձել է փրկել իր թիմակից Ուսման Դեմբելեին կարմիր քարտից:

Դեմբելեն կարմիր քարտ է ստացել այն բանից հետո, երբ խոսել է մրցավար Միգել Անտոնիո Մաթեու Լաոսի հետ: Մեսսին փորձել է մրցավարին բացատրել, որ ֆրանսիացին չի կարողացել իր մտքերը իսպաներեն ճիշտ փոխանցել։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

Խոսակցությանը մասնակցել է նաև «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն: Նա ևս փորձել է Լաոսին բացատրել, որ Դեմբելեն իրեն ոչ մի վատ բան չի ասել:

Այդուհանդերձ, մրցավարն այլ կարծիք է ունեցել ու հեռացրել է ֆրանսիացուն: Հիմա նա կորակազրկվի մրցավարի հասցեին ասած անհարիր խոսքերի համար: Չի բացառվում, որ Դեմբելեն բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» հետ հոկտեմբերի 26-ին կայանալիք խաղը:

Վերեվ