fbpx
Սպորտ

Մեսսին հնարավոր է մեկ ամիս չմասնակցի թիմի ելույթներին. El Chiringuito

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին հնարավոր է մոտ մեկ ամիս չկարողանա օգնել իր թիմին: Այս մասին հաղորդում է El Chiringuito-ն:

«Բարսելոնայի» խաղացողի մոտ ձախ ազդրի մկանի գերձգում է ախտորոշվել:

Մեսսին  երեքշաբթի օրը մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը:

Խաղի ընթացքում նրան օգնություն պահանջվեց, իսկ ընդմիջմանը  փոխարինվեց:

«Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը այդպիսով կարող է բաց թողնել Լա Լիգայի «Խետաֆե»-ի, «Սևիլիա»-ի, «Էյբար»-ի, ինչպես նա Չեմպիոնների լիգայում «Ինտեր»-ի և «Սլավիա»-ի դեմ հանդիպումները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ