fbpx
Սպորտ

Մեսսին հնարավոր է զրկվի լավագույնի կոչումից. նոր սկանդալային բացահայտումներ

ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրության ժամանակ բացի Նիկարագուայի հավաքականի ավագ Խուան Բարերայից, Սուդանի հավաքականի գլխավոր մարզիչը ևս հայտարարել է, որ չի քվեարկել «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսիի օգտին:

Սուդանի հավաքականի գլխավոր մարզիչ Զդրավկո Լոգարուշիչը նշել է, որ քվեարկել է Սադիո Մանեի, Մուհամեդ Սալահի և Կիլիան Մբապեի օգտին, սակայն ՖԻՖԱ-ի հրապարակած փաստաթղթերում նշված է, որ Լոգարուշիչն իր ձայնը տվել է Մեսսիին:

Եթե շարունակվեն հայտնել ֆուտբոլիստներ և մարզիչներ, որոնց քվեարկությունը չի համապատասխանի հրապարակված տվյալներին, ՖԻՖԱ-ն ստիպված կլինի զրկել Մեսսիին լավագույն ֆուտբոլիստի տիտղոսից, սակայն նման բան տեղի ունենալու հավանականությունը քիչ է, քանի որ արգենտինացին հաղթել է ձայների զգալի առավելությամբ:

Հիշեցնենք, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Մեսսին առաջ էր անցել Վիրջիլ վան Դեյկից և Կրիշտիանո Ռոնալդուից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ