fbpx
Սպորտ

Մեսսին Հռոմի Պապի ֆոնդի կողմից մրցանակ է ստացել

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Ամերիկայի Գավաթի 2019 թվականի խաղարկությունում ելույթների համար մրցանակ է ստացել Հռոմի Պապի ֆոնդի կողմից :

32-ամյա հարձակվողը լաթե գնդակ է ստացել, որը պատրաստել են Մոզամբիկում ապրող երեխաները: Մրցանակը խորհրդանշում է թիմային աշխատանք, ոգի ու պարկեշտություն, անկեղծություն ու փոխադարձ հարգանք:

Մրցանակի հաղթողը որոշվում է քվեարկության արդյունքում. դրան մասնակցում են աշխարհի 191 երկրների 500000 ուսումնական հաստատություններից:

Քվեարկության արդյունքներով Մեսսին ստացել է ձայների 34.28-ը՝ շրջանցելով պերուացի Էդիսոն Ֆլորեսին (15,56%) ու Պեդրո Գալյեսին (11,28%):

https://www.instagram.com/p/B16gqtUi6XD/?utm_source=ig_embed

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ