fbpx
Սպորտ

Մեսսին կազմակերպած ընթրիքի համար կարող է մինչև 60 000 եվրոյով տուգանվել

Կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին կարող տուգանվել, քանի որ խախտել է Կատալոնայում գործող հակահամաճարակային խիստ սահմանափակումները։

Այս մասին հայտնում է OK Diario-ն։

Ըստ աղբյուրի՝ Մեսսին իր տանը ընթրիք է կազմակերպել՝ թիմի խաղացողների համար, որին ներկա է եղել 15 մարդ։

Նշվում է, որ Կատալոնիայում մինչև մայիսի 8-ը սահմանված է, որ մեկ տան մեջ չեն կարող գտնվել միաժամանակ 6 անձից ավելի, եթե նրանք ընտանիքի անդամ չեն համարվում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մեսսին կարող է տուգանվել 3001-ից 60000 եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ