Սպորտ

Մեսսին կարող է որակազրկվել ու մի քանի խաղով դուրս մնալ դաշտից

«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին «Ատլետիկի» հետ Սուպերգավաթի խաղում կոպիտ խաղաց լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսի վերջում ու կարմիր քարտով հեռացվեց դաշտից։

Այս դեպքից հետո արգենտինացին կարող է որակազրկվել 4 խաղով։

Այս մասին հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ որակազարկվելու դեպքում Մեսսին բաց կթողնի գավաթային 2 (եթե «Բարսան» հաղթի առաջիկա հանդիպմանը) և առաջնության 2 խաղ կամ գավաթային 1 (եթե «Բարսան» պարտվի առաջիկա հանդիպմանը) և առաջնության 3 հանդիպում։

Հիշեցնենք, որ Սուպերգավաթի խաղը կայացավ այս գիշեր։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում ուժեղ գտնվեց «Ատլետիկը» և վերջնարդյունքում հաղթեց 3-2 հաշվով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ