fbpx
Սպորտ

01:06 12/9/2019

Մեսսին կարող է բաց թողնել Բորուսիայի դեմ հանդիպումը

Հնարավոր է, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել բաց թողնի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղը, որը կկայանա Չեմպիոնների լիգայի շրջանակում։ Այս մասին հաղորդում է Goal-ը։

Կատալոնական ակումբի բժշկական անձնակազմը շարունակում է աշխատել արգենտինացու վերականգնման ուղղությամբ։ Մեսսին ինքը ցանկանում էր խաղադաշտ վերադառնալ «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 4-րդ տուրում կայանալիք խաղում, բայց ըստ հետազոտությունների՝ ֆուտբոլիստը դեռևս չի կարող խաղալ։

Քանի որ բժիշկները դեռևս չեն կարողանում հստակ ժամկետներ նշել Մեսսիի վերջնական ապաքինման համար, հարցականի տակ է մնում նաև 32-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը «Բորուսիայի» դեմ խաղին։ Ավելին՝ Մեսսին այժմ չունի բավարար մարզավիճակ, քանի որ նոր մրցաշրջանում դեռևս չի խաղացել։

«Բարսելոնան» շաբաթ երեկոյան տանը կընդունի «Վալենսիային», իսկ սեպտեմբերի 17-ին կանցկացնի ՉԼ-ի խմբային փուլի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Դորտմունդի «Բորուսիային»։

 

Վերեվ