fbpx
Սպորտ

Մեսսին լավագույնն է աշխարհում. Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր թիմակցի՝ Լիոնել Մեսիի մասին: Սուարես նշել է, որ Լեոն հրաշալի ընկեր է և լավագույն ֆուտբոլիստն աշխարհում: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

«Մեսսին ինձ շատ է օգնել անձնական աճի հարցում: Ամենասկզբից մեր միջև մտերմություն է առաջացել: Մենք ընկերացանք, և այն պահերը, որ ապրել եմ նրա հետ, օգնել ինձ նաև խաղադաշտում:

Բոլորը գիտեն, որ Մեսսին լավագույնն է աշխարհում: Նա ապացուցել է դա ու շարունակում է ապացուցել ամեն օր:

Լեոն իր ընկերությունը ցուցադրել է հազար անգամ: Նա օգնում էր ինձ, երբ ես պայքարում էի «Ոսկե խաղակոշիկի» համար, իսկ վերջերս՝ «Էյբարի» հետ խաղում, նա ինձ գոլ նվիրեց», – ասել է Սուարեսը իր խոսքում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ