fbpx
Սպորտ

Մեսսին մկանային վնասվածք է ստացել մարզումների ժամանակ

Այսօր առավոտյան «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին առաջին մարզումն է անցկացրել Էռնեստո Վալվերդեի թիմի կազմում հանգստից վերադառնալուց հետո: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի՝ մարզման ընթացքում Մեսսին աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել: Իսպանական ակումբը դեռ 32-ամյա հարձակվողի վնասվածքի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել:

Իսպանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Մեսսին չի կարողանա թիմի հետ մեկնել ԱՄՆ և մասնակցել օգոստոսի 7-ին և 10-ին կայանալիք «Նապոլիի» հետ ընկերական հանդիպումներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ