Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ժիրոնային»:
Սա կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի համար 328-րդ հաղթանակն էր Պրեմիերայում:
Այս ցուցանիշով արգենտինացին բարձրացավ երրորդ հորիզոնական: Ավելի շատ հաղթանակներ տարել են միայն Անդոնի Սուբիսարետան (333) և Իկեր Կասիլյասը (334):
Կիրակի Մեսսին շրջանցել է նաև Ռաուլին, որը տարել էր 327 հաղթանակ:
Հավելենք, որ Լա Լիգայի 2018/19 մրցաշրջանում արգենտինացին դարձել է 19 գոլի հեղինակ:
Հաղորդում է armsport.am-ը։