fbpx
Սպորտ

Մեսսին մրցանակ կստանա Ամերիկայի Գավաթի արդյունքների համար

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Հռոմի պապ Ֆրանցիսկի ֆոնդից մրցանակ կստանա Ամերիկայի Գավաթ-2019-ի արդյունքների համար: Այս մասին գրում է Sport.es-ը:

Մեսսիին լաթե գնդակ կհանձնեն, որը պատրաստել են մոզամբիկցի երեխաները և օրհնել է Հռոմի պապը:  Լաթե գնդակի դափնեկիրն ընտրվել է Հռոմի պապի ֆոնդի հովանու տակ գտնվող հաստատություններում ուսանողների շրջանում անցկացված քվեարկությամբ:

Ստացած ձայների արդյունքով երկրորդ տեղում Պերուի հավաքականի կիսապաշտպան Էդիսոն Ֆլորեսն է (15.56%), երրորդը՝ Պերուի հավաքականի դարպասապահ Պեդրո Գալյեսեն:

Լաթե գնդակը խորհրդանշում է ջանքեր, համերաշխության ոգի, ազնվություն, անհատական որակներ, հարգանք և թիմային աշխատանք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ