«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Խավիեր Բորդասը համեմատել է թիմի ավագ Լիոնել Մեսսիին ու «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուին՝ «Ոսկե գնդակի» շնորհման արարողությունից առաջ։
«Մեսսին պետք է 10 «Ոսկե գնդակ» ավել ունենա, քանի Ռոնալդուն», – ասել է Բորդասը։
Հիշեցնենք, որ պատվավոր տիտղոսի շնորհման արարողությունը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:30-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն ներկա չի չգտնվի այդ արարողությանը, իսկ Մեսսին մասնակցելու նպատակով արդեն ժամանել է Փարիզ։