Անգլիական «Էվերթոնում» հանդես եկող Խամես Ռոդրիգեսն իր կարծիք է հայտնել՝ Լիոնել Մեսսիի՝ նոր ակումբ տեղափոխվելու հետ կապված։
Ըստ Խամեսի, Մեսսին պետք է տեղափոխվի իտալական «Յուվենտուս» և խաղա Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Նա նշել է, որ շատ երկրպարգուներ են երազում այս 2 ֆուտբոլիստին մի թիմում տեսնել։
Կիսապաշտպանն ասել է նաև, որ ֆուտբոլը շատ է փոխվել ու Մեսսիի «Բարսայից» հեռանալը համարել է դրա ապացույցներից մեկը։
Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ի գիշերը հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» կենդանի լեգենդ Լիոնել Մեսսին հեռանում է ակումբից։ Այս պահին արգենտինացուն ձեռք բերելու պայքարում հաղթողի գլխավոր թեկնածուն ՊՍԺ-ն է համարվում։