fbpx
Սպորտ

Մեսսին շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների տասնյակը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների մրցավազքը: Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ արտագնա խաղում, որն ավարտվել է կապտա-նռնագույնների հաղթանակով (4:2), արգենտինացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 23 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ:

Նշենք, որ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում «Բարսելոնայի» առաջատարի գլխավոր մրցակիցը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն է, որը Լիգա 1-ի 20 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ:

Երրորդ տեղում «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է (19 գոլ Ա Սերիայի 24 խաղում):

«Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների տասնյակը՝

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)՝ 25 գոլ

2. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 22

3. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)՝ 19

4. Կշիշտոֆ Պյոնտեկ («Միլան»)՝ 18

5. Էդինսոն Կավանի («ՊՍԺ»)՝ 17

6. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 17

7. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)՝ 17

8. Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա»)՝ 16

9. Դուվան Սապատա («Ատալանտա»)՝ 16

10. Նիկոլյա Պեպե («Լիլ»)՝ 16

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ