fbpx
Սպորտ

Նոր ռեկորդ․ Մեսսին շրջանցեց Ռոնալդուին և Ռաուլին

Երեկ Չեմպիոնների լիգայի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» և Դորտմունդի «Բորուսիան։ Խաղն ավարվեց 3:1 հաշվով։

Խաղի ընթացքում գոլի հեղինակ դարձավ կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսին և նոր ռեկորդ սահմանեց։

Գերմանական ակումբը ռեկորդային 34-րդ թիմը դարձավ, որին գոլ է խփել արգենտինացին Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում։

Այս ցուցանիշով Մեսսին շրջանցեց Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռաուլին, որոնք գոլի հեղինակ են դարձել 33 տարբեր թիմերի դեմ խաղերում։

Հիշեցնենք, որ այդ հանդիպումը 32-ամյա ֆուտբոլիստի համար հոբելյանական 700-րդն էր «Բարսելոնայի» կազմում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ