fbpx
Սպորտ
20:18 22/12/2019

Մեսսին, Սուարեսը և Գրիզմանը՝ 30 գոլի հեղինակ Լա Լիգայում

Մեսսին, Սուարեսը և Գրիզմանը՝ 30 գոլի հեղինակ Լա Լիգայում

Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Ալավես»-ի հետ խաղում «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսն ու Անտուան Գրիզմանը դարձել են մեկական գոլի հեղինակ։ Խաղն ավարտվել է 4:1 հաշվով։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 18 տուրում այս երեք ֆուտբոլիստները միասին 30 գոլ են խփել. մասնավորապես Մեսսին՝ 13, Սուարեսը՝ 10, Գրիզմանը՝ 7:

Նրանցից շատ՝ ակումբների շրջանում, գոլ են խփել «Ռեալը» (33 գոլ, այն դեպքում, որ մադրիդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել) և «Վիլյառեալը» (31):

«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում 47 գոլ է խփել Պրիմերայում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ