fbpx
Սպորտ

18:45 9/10/2019

Մեսսին խոսել է Գրիզմանի հետ ունեցած հարաբերությունների մասին

«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ ունեցած հարաբերությունների մասին:

«Ես գիտեմ, թե ինչ է գրում մամուլը, սակայն այդ ամենը սուտ է: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Գրիզմանի հետ և ցանկացել եմ, որ նա տեղափոխվի «Բարսելոնա»:

Գրիզմանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, իսկ լավագույնները միշտ տեղ ունեն «Բարսելոնա»-ում»,- ասել է Մեսսին:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Գրիզմանը Մեսիի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով ցանկանում է հեռանալ «Բարսելոնա»-ից:

 

Վերեվ