Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիների կողմից հարձակման հետևանքով Facebook, Instagram սոցցանցերի և Messenger հաղորդագրային հավելվածի աշխատանքի զանգվածային խափանման հետևանքով Meta ընկերությունը կորցրել է մոտ 100 միլիոն դոլար եկամուտ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին ասել է Նյու Յորքի Wedbush Securities-ի գործադիր տնօրեն Դեն Այվսը: Խափանման հետևանքով Meta-ի արժեթղոերի գինը նվազել է 1.6 տոկոսով: Բացի այդ, ընկերությունն իր եկամուտների մեծ մասը ստեղծում է գովազդի միջոցով, որը ցուցադրվում է օգտատերերին, և տեխնիկական խնդիրների պատճառով գովազդից եկամուտը նույնպես նվազել է:
Meta-ն, ամենայն հավանականությամբ, չի բացահայտի, թե որքանով է խափանումը կրճատել իր ֆինանսները, ասել է Այվսը DailyMail-ին:
Հիշեցնենք, որ Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիների կողմից հարձակումներ են եղել, որոնք ազդել են նաև Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի միջև կապի վրա։ Կտրվել են չորս ստորջրյա մալուխներ, այդ թվում՝ Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 (AAE-1): Մյուս երեք վնասված մալուխներն են Seacom, TGN և EIG: Ընկերությունը գնահատմամբ դա ազդում է տրաֆիկի մոտ 25%-ի վրա:
«Ասիայից տրաֆիկի մոտ 15%-ն ուղղվում է դեպի արևմուտք, մինչդեռ այս տրաֆիկի 80%-ն անցնում է Կարմիր ծովի ստորջրյա մալուխներով», – ասվում է HGC-ի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ հուսիների հարձակումը խոշոր կայքերի զանգվածային խափանումներ է առաջացրել, այդ թվում՝ Youtube, Google, «Ֆեյսբուք»և «Ինստագրամ» սոցցանցերում: