Մշակույթ

Հնդկաստանում կցուցադրվեն մետաղյա թափոններից պատրաստված հուշարձաններ

Արվեստը կարող է հիանալի միջոց լինել շրջակա միջավայրի խնդիրների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Պլաստիկե թափոնները, օրինակ, հուշում են, որ բազում կենդանիներ գտնվում են ոչնչացման եզրին: Իսկ վերամշակված ստվարաթուղթը նույնպես կարող է արվեստի ինչ-որ դրսևորում լինել: «Մաքուր Հնդկաստան» նախաձեռնության շրջանակներում 7 արվեստագետներ օգտագործել են մետաղների կտորները և պատրաստել աշխարհի հայտնի հուշարձանները Նոր Դելիում:

Էկո-ժամանցային տուրիստական ատրակցիոնում, որը կոչվում է «Աշխարհի 7 հրաշալիքները», ցուցադրված են Թաջ Մահալի, Ազատության արձանի և Էյֆելյան աշտարակի մետաղյա թափոններից պատրաստած տարբերակները:

Այգին կբացվի մոտ օրերս:

 

https://www.facebook.com/livingitbyeuronews/videos/554380878413708/

 

Աղբյուրը՝ Euronews

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ