fbpx
Մշակույթ

Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են 1600-ամյա հռոմեական խճանկար

Հռոմեական խճանկարը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի Բերքշիր գյուղում: Մասնագետները կարծում են, որ 1600-ամյա կտավը աշխարհի երեք խոշորագույններից մեկն է: Խճանկարը պատկերում է կառքերի մրցավազքը՝ հունական դիցաբանության Պելոպ կերպարի մասնակցությամբ: Խճանկարում պատկերված են նաև Պոսեյդոնի որդի Բելերոֆոնը և դիցաբանական Պեգասը:

Խճանկարը հայտնաբերվել է երկու տարի առաջ հողի տակ Բերքշիրի դաշտերից մեկում, բայց հետո այն կրկին ծածկվել են հողով, որպեսզի ֆերմերները դաշտը նպատակային օգտագործեն: Այժմ, 10 օրվա ընթացքում, կամավորներին հաջողվել է մաքրել խճանկարի գրեթե ամբողջ տարածքը, բայց շուտով այն կրկին ծածկվելու է հողով՝ գյուղատնտեսական կարիքների համար: Հնագետների խոսքերով, խճանկարը հանելու և թանգարան տեղափոխելու հեռանկարը բացառվում է:

Հետազոտողները կարծում են, որ դա անիմաստ է, քանի որ խճանկարը չափազանց մեծ է թանգարանների համար, իսկ տեղափոխումը կարող է մեծ վնաս հասցնել արվեստի գործին: Տեղական համայնքը պատրաստվում է պահել խճանկարը այնտեղ, որտեղ այժմ գտնվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ