Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը սեփական դիմումի համաձայն հեռանում է պաշտոնից: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:
Վերջինս հայտնել է, որ լրացել է Յայլոյանի կենսաթոշակային տարիքը և նա գնում է հանգստի: Ժամանակավոր պաշտոնակատարը նրա տեղակալ Գևորգ Ավետիսյանն է:
Նշենք, որ մետրոպոլիտենի տեղակալին նշանակում է Երևանի քաղաքապետը, առանց մրցույթի: