Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նոր տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը:
Այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցությանը ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունիսի 3-ի որոշման համաձայն` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սահակ Վարդանյանը։
