fbpx
Իրավական

Մետրոպոլիտենի ոստիկանները սառը զենք են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Կոմիտասի պողոտայի 24-ամյա մի բնակչի:

«Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երկաթյա մահակ և գաղտնի փականով դանակ:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ