fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիան կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաջորդ շաբաթ կընդլայնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին կիրակի օրը Sky News-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Լիզ Թրասը։

«Ներկայում մենք կարող ենք պատժամիջոցներ կիրառել միայն նրանց դեմ, ովքեր անմիջականորեն մասնակցում են Ուկրաինայում ապակայունացմանը: Մենք պատրաստվում ենք ընդլայնել ընկերությունների ցանկը: Կրեմլի և ռուսական վարչակարգի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Պուտինի օլիգարխները և ռուսական ընկերությունները, որոնք ծառայում են որպես ռուսական պետության ողնաշարը, չեն կարողանա թաքնվել»,-նշել է նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ