fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիան կընդլայնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ հրաժարվելով ռուսական նավթից, ոսկուց և ածխից։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։

«Արգելվում է հում նավթի և նավթամթերքների, ածխի և ոսկու ներկրումը, ինչպես նաև դրանց գնումը, մատակարարումը և առաքումը»,- ասվում է փաստաթղթում։

Ռուսական ոսկու ներկրման արգելքն ուժի մեջ է մտնում հուլիսի 21-ից, ածխի էմբարգոն՝ օգոստոսի 10-ից, նավթինը՝ դեկտեմբերի 31-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ