Աշխարհ
23:30 12/11/2019

Մեծ կրուիզային նավերի մուտքը Վենետիկի պատմական կենտրոն կարգելվի

2020 թվականի ապրիլից Վենետիկի իշխանությունները պլանավորում են արգելել մեծ կրուիզային նավերի մուտքը պատմական կենտրոն: Այս մասին հաղորդում է Express-ը:

Իտալիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Պաոլա դե Միկելին հայտնել է, որ դա հեշտ որոշում չէր, բայց դրա ընդունումը պարտադիր էր՝ հաշվի առնելով տնտեսական և էկոլոգիական գործոնները:

«Սկզբում այն ժամանակավոր բնույթ կկրի, իսկ վերջնական որոշումն ավելի ուշ կկայացնեն՝ հաշվի առնելով հետևանքները»,-ասել է նախարարը։

Տեղացիների խնդրանքով Վենետիկի իշխանություններն օգոստոսին արդեն սահմանափակել էին մեծ քանակությամբ կրուիզային նավերի մուտքը քաղաք: Բնակիչները բողոքում էին, որ փողոցները լցված են զբոսաշրջիկներով, իսկ հսկայական նավերը փչացնում են տեսարժան վայրերի տեսքը և կեղտոտում են ծովածոցը:

Ամեն տարի այս քաղաք այցելում է 30 մլն հյուր և մուտք է գործում ավելի քան 600 կրուիզային նավ, հետևաբար զբոսաշրջությունը քաղաքի եկամտի հիմնական աղբույրն է, այդ պատճառով որոշումը երկար ժամանակ հետաձգվում էր:

Այս տարվա հունիսին Ջուդեկա վենետիկյան ջրանցքում հինգ մարդ էր տուժել նավի և զբոսաշրջային նավի բախման հետևանքով: Այս պատահարից հետո բնակիչները հերթական բողոքի ալիքն էին բարձրացրել՝ պահանջելով արգելել նավերի մուտքը քաղաք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ