fbpx
Աշխարհ

Ուկրաինայի մեծ մասը հոսանքազրկված է. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. վերականգնողական աշխատանքները, շարունակվում են: Նրա խոսքով՝ այժմ ավելի քան 6 միլիոն բաժանորդ լույս չունի, մինչդեռ նոյեմբերի 23-ին այդ թիվը հասնում էր 12 միլիոնի:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ամենաբարդ իրավիճակը նկատվում է Դնեպրոպետրովսկի, Կիևի, Օդեսայի, Լվովի և Խարկովի շրջաններում։ Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան:

Վարչապետ Դենիս Շմիհալը տեղեկացրել է, որ Ուկրաինայի բոլոր ատոմակայանները և ջերմաէլեկտրակայանները ենթարկվել են հրթիռային հարձակման, սակայն այս պահին երկրի էներգետիկ համակարգը հաղթահարել է ամենածանր փուլը. էլեկտրաէներգիայի մատակարարներն ապահովում են ուկրաինացիների կարիքների 70 %-ը։

Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան էլ, BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացիների ավելի քան 90%-ը պատրաստ է նույնիսկ 3 տարի ապրել առանց էլեկտրականության և ջերմության, եթե Եվրամիությանն անդամակցության հեռանկար տեսնի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ