fbpx
Սպորտ

Բենջամին Շեշկոն մեծ պահանջարկ ունի ամառային տրանսֆերային շուկայում

Հարձակվող Բենջամին Շեշկոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են ավստրիական «ՌԲ Զալցբուրգին», մեծ պահանջարկ ունի ամառային տրանսֆերային շուկայում:

Ինչպես հայտնում է Express-ը, խաղացողի տրանսֆերի նոր հավակնորդը դարձել է «Նյուքասլը»։

«Կաչաղակների» ղեկավարությունը պատրաստվում է խառնել «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» ծրագրերը, որոնք ևս հետաքրքրություն են ցուցաբերում խաղացողի նկատմամբ։

Շեշկոն իր հերթին չի շտապում լքել Ավստրիայի առաջնությունը։ Նոր մրցաշրջանում Բենջամինը մասնակցել է Ավստրիայի առաջնության երեք հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ