Մեծ պատիվ է, որ մարդիկ ինձ դիտարկում են որպես «Ոսկե գնդակի» հաղթող․ Վան Դեյկ

Ամենադիտվածներ

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է, թե ինչ հնարավորություններ ունի ինքը «Ոսկե գնդակ» ստանալու:

Ըստ բուքմեյքերների՝ հոլանդացին, որը նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող, «Ոսկե գնդակի» հաղթողի ամենաիրական թեկնածուն է.

«Մեծ պատիվ է, որ մարդիկ ինձ դիտարկում են որպես «Ոսկե գնդակի» հաղթող:

Չեմ ժխտի, որ լավ մրցաշրջան անցկացրի, սական ինձ այլ բան չի մնում անել, քան կենտրոնանալ նոր մրցաշրջանի վրա, լավ մարզավիճակ հավաքել ու հույս ունենալ, որ գալիք մրցաշրջանն ավելի հաջող կլինի: Պաշտպանները հազվադեպ են «Ոսկե գնդակ» ստանում: Հիմնականում նման մրցանակները ստանում են հարձակվողները, քանի որ նրանց խաղին ավելի հաճելի է հետևել: Կարծում եմ՝ եկել է ժամանակն այդ ամենը փոխելու»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ամենաթարմ