Դա մեծ ռեկորդ է։ Այս մասին ասել է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով անգլիական Պրեմիեր լիգայում Լոնդոնի «Արսենալի» գրանցած ռեկորդի մասին։ Նշենք, որ ակումբը այս պահին ԱՊԼ-ի 35 խաղում պարտություն չեն կրել։
«Դորտմունդի «Բորուսիա»-ում մենք 28 խաղ անընդմեջ անպարտելի էինք: Դա բացառիկ նվաճում էր թվում, բայց միայն երբ դրան նայում ես կողքից: Երբ նման իրավիճակում ես, ամեն ինչ այլ է:
Ես շատ լավատես մարդ եմ, բայց ոչ ֆուտբոլային խաղի մեկնարկից առաջ: Գիտեմ, որ մենք կարող ենք հաղթել, սակայն երբեք վստահ չեմ եղել, որ դա հաստատ տեղի կունենա: Երբեմն դա անհարմարություներ է պատճառում:
Բոլոր այդ թվերը ես արդեն մոռացել եմ: Եթե հաջորդ անգամ ինձ հիշեցնեք այդ մասին, ես կզարմանամ, որ այդ թիմն այդքան մեծ է»,-ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է Goal-ը:
ԱՊԼ-ի շրջանակում իր հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի դեկտեմբերի 29-ին և սեփական հարկի տակ կընդունի «Վուլվերհեմփթոն»ին: